ՀՀ-ն մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ պահպանելով բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները՝ դեկտեմբերի 11-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան: «Մենք տեսել և շարունակում ենք տեսնել յուրօրինակ բանավոր լարախաղացություն Հայաստանի ղեկավարության և այդ երկրի որոշ ներկայացուցիչների կողմից։ Իրականում Հայաստանը մնում է լիիրավ անդամ։ Նա դուրս չի եկել ՀԱՊԿ-ից»,- շեշտել է նա:                
 

Մշակույթի գլխին կանգնած բորենիները

Մշակույթի գլխին կանգնած բորենիները
22.10.2024 | 20:28

«Նռան գույնը» կինոնկարում տեսարան կա, երբ եկեղեցուց հանում են թրջված գրքերն ու չորացնելու համար շարում տաճարի պատերին։ Խնդրում եմ ուշադրություն դարձնել՝ ՇԱՐՈՒՄ ԵՆ ՏԱՃԱՐԻ ՊԱՏԵՐԻՆ։

Փարաջանովի 100-ամյակի միջոցառման շրջանակներում ծանծաղամիտների ոհմակը, ում վստահվել է հայ մշակույթը գլխավորելն ու տնօրինելը, գրքերը հանել ու փռել է ասֆալտին։

Իրենց արևին սույնը փորձել են ընթերցել իբր թե փարաջանովյան տարբերակով, սակայն մտոք ու աչոք կույր, ես կասեի առհասարակ անկիրթ լինելու պատճառով այդպես էլ չեն հասկացել, որ իրականում վարկաբեկում են մասնավորապես գիրն ու գրականությունը։

Այնքա՛ն տգետ են, որ ունկնդիր չեն եղել անգամ ֆիլմի հետևյալ հուշումին․ «ՊԻՏՈ Է ԽՆԱՄՈՔ ՊԱՀԵԼ ԳԻՐՔԸ ԵՎ ԿԱՐԴԱԼ։ ԶԻ ԳԻՐՔԸ ՀՈԳԻ Է ԵՎ ԿՅԱՆՔ»։

Ի՞նչ իմանաս, գուցե սրբորեն տուրք են տվել ինկվիզիցիայի ու նացիստների տիրապետության ժամանակներում եղած՝ գրքերը ասֆալտին փռելու «կուլտուրային»։ Իսկ այստեղից այդ նույն գրքերը հրո ճարակ դարձնելն այնքան էլ հեռու բան չէ։ Անպատիժ փորձը հո՞ կա։

Հավելյալ մեկնաբանություններ չեմ տալիս, որովհետև գործ ունենք մշակույթը կազմաքանդող բորենիների հետ, որոնց համար սրբություն է այն ամենը, ինչ կապված է ասֆալտի ու ասֆալտին փռելու հետ։

Իրենցը մշակույթը չէ։ Իրենցը մշակույթի մեջ եղած փողերն ու հերթական մեծությանը վարկաբեկելն է։ Լավ էլ գիտակցաբար։

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 42266

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ